«Միլուոկիի» բասկետբոլիստ Յանիս Ադետոկումբոն ճանաչվել է NBA-ի 2019/20 մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող։
Հույն բասկետբոլիստը երկրորդ անգամ անընդմեջ ստացավ MVP մրցանակը:
25-ամյա Ադետոկումբոն ճանաչվել է նաև 2019/20 մրցաշրջանի լավագույն պաշտպան և դարձել է NBA-ի պատմության մեջ երրորդ խաղացողը, ով նույն մրցաշրջանում երկու մրցանակ է ստացել: Նախկինում դա հաջողվել էր անել միայն Մայքլ Ջորդանը և Հակիմ Օլաջուվոնոին:
Այս մրցաշրջանը «Միլոուկին» ավարտեց Արևելյան կոնֆերենցիայի 1-ին տեղում (56 հաղթանակ և 17 պարտություն), բայց փլեյ-օֆֆի երկրորդ փուլում պարտվեց «Մայամիին» (սերիայում 1-4): 19/20 մրցաշրջանում Յանիսը միջինը մեկ խաղում գրանցել է 29,5 միավոր:
Քվերակության արդյունքում մրցաշրջանի երկրորդ լավագույն բասկետբոլիստ է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը «Լեյքերսից» , իսկ երրորդն է «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը։