«Լոկոմոտիվը» համաձայնեցրել է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչի հետ պայմանագրի մանրամասները, հայտնում է Sport_Inside տելեգրամ-ալիքը: Ակումբը պետք է պաշտոնապես հայտարարի գործարքի մասին հաջորդ շաբաթվա սկզբին:
Ավելի վաղ հայտնել էր դարձել «Լոկոմոտիվի» ու Մանջուկիչի բանակցությունների մասին: 34-ամյա խորվաթը մոսկովյան ակումբից երկամյա պայմանագիր է խնդրել, որի համաձայն ցանկանում էր մեկ մրցաշրջանում 4 միլիոն եվրո աշխատել:
Մանջուկիչը հուլիսի 5-ին խզել է պայմանագիրը «Ալ-Դուհաիլ» ակումբի հետ: Ներկայումս նա ազատ գործակալ է: Հարձակվողը ակումբի կազմում անցկացրած 7 հանդիպումներում դարձել էր մեկ գոլի հեղինակ:
Բացի «Յուվենտուսից» ու «Ալ-Դուհաիլից», Մանջուկիչը խաղացել էր Զագրեբի «Դինամոյում», «Վոլֆսբուրգում», «Բավարիայում» և «Աթլետիկոյում»: