«Լիվերպուլը» բանակցություններ է վարել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգո Ժոտայի հետ և համաձայնեցրել է պայմանագրի պայմանները պորտուգալացու հետ: Ըստ Goal-ի՝ կողմերը կստորագրեն 5-ամյա պայմանագիր, որի մանրամասները չի բացահայտվում:
23-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար մերսիսայդցիները կվճարեն մոտ 49 միլիոն եվրո, որից 45 միլիոնը գործարքի երաշխավորված մասն է, իսկ մնացածը՝ պոտենցիալ բոնուսներ: Գործարքի մի մասը կներառի պաշտպան Կի-Յան Հուվերի տեղափոխությունը «Լիվերպուլից» «Վուլվերհեմփթոն», ում տրանսֆերային արժեքը կարող է կազմել 10 մլն եվրո:
Ժոտան տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն» 2017 թվականի ամռանը՝ վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից», իսկ մեկ տարի անց գայլերը գնեցին նրա պայմանագիրը 14 միլիոն եվրոյով: Այդ ժամանակից ի վեր հարձակվողն անգլիական ակումբում անցկացրել է 131 հանդիպում եւ դարձել 44 գոլի հեղինակ:
Սա մերսիսայդցիների երկրորդ խոշոր տրանսֆերը կլինի այս շաբաթ: Սեպտեմբերի 18-ին «կարմիրները» հայտարարեցին «Բավարիայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տեղափոխության մասին: