VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Փյունիկին»։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 3-րդ րոպեին։ «Փյունիկին» առաջ մղեց Անտոն Կոբյալկոն։ Մինչև ընդմիջման գնալը տանտերերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ 37-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Գուզը։
Երկրորդ կեսում դարպասի գրավման երկրպագուները շատ երկար սպասեցին։ Մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Ռադչենկոն և հաղթանակ պարգևեց Ալեքսանդր Գրիգորյանի թիմին՝ 2-1։
Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում։