VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի սեպտեմբերի 22-ին նախատեսված «Արարատ»–«Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Պատճառն այն է, որ սեպտեմբերի 24-ին «Արարատ-Արմենիան» անցկացնելու է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումը «Ցելյե» ակումբի հետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, թե երբ և որտեղ է կայանալու ԵԼ որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա»–«Ցելյե» հանդիպումը։