«Ռեալի» կիսապաշտպան Գարեթե Բեյլը տեղափոխվում է «Տոտենհեմ»։ Նրա հեռանալուց հետո «արքայական» ակումբի երկու խաղացող փոխելու է խաղային համարը։
Իսպանուհի լրագրող Տատիանա Մանտովանին Twitter-ի իր էջում հայտնել է, որ մադրիդյան թիմում Բեյլի հեռանալուց հետո 11 համարի մարզաշապիկով խաղալու է Մարկո Ասենսիոն։ Նախկինում իսպանացին խաղում էր 20 համարով։
Խաղահամարը փոխելու է նաև Վինիսիուս Ժունիորը։ Բրազիլացին անցած մրցաշրջանում խաղում էր 25 համարի շապիկով, սակայն նոր մրցաշրջանում ընտրել է 20 համարը։
Բեյլը արդեն ժամանել է Լոնդոն ու շատ շուտով պաշտոնապես կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։