«Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը մեկ մրցաշրջանով կարող է այլ ակումբ տեղափոխվել։
AS-ը գրում է, որ այդպիսի ցանկություն ունի թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է, որպեսզի սերբ հարձակվողը այլ ակումբում խաղաժամանակ ունենա ու անհրաժեշտ մարզավիճակ հավաքի մեկ տարվա ընթացքում։
Այդ ընթացքում Բորխա Մայորալը դիտարկվում է՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող։ Նախամրցաշրջանային մարզումների ընթացքում իսպանացի երիտասարդ հարձակվողը տպավորել է Զիդանին։ Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է նրան պահել թիմում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանն է Յովիչը «Այնտրախտից» տեղափոխվել «Ռեալ»։