Թեթև աթլետիկայի աշխարհի ամենահայտնի ռեկորդներից մեկը գերազանցվել է:
20-ամյա շվեդ ձողացատկորդ Արմանդ Դուպլանտիսը, Հռոմում անցկացվող մրցաշարում, 6,15 մ բարձրությունը հաղթահարելով, մեկ սանտիմետրով բարելավեց ավելի քան քառորդ դար տևած լեգենդար Սերգեյ Բուբկայի ռեկորդը:
Golden Gala Pietro Mennea մրցաշարում տեղի ունեցած այս իրադարձությունը վիճակված էր դառնալ մարզական հիթ: Թեթև աթլետիկայում կան մի քանի յուրահատուկ ռեկորդներ, բայց տղամարդկանց ձողացատկում գրանցված այս ռեկորդը, թերևս, բոլորից առանձնահատուկն է։
WOW!😍👏👏👏Här sätter Armand Duplantis nytt utomhusrekord när han klarar 6,15 meter. pic.twitter.com/BBEzMKRysa
— TV4 Sport (@TV4Sport) September 17, 2020
Ուկրաինացի Սերգեյ Բուբկան 1980-90 թթ գերիշխում էր այս մարզաձևում և որոշ մասնագետների կարծիքով նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն ձողացատկորդը։
Մի քանի տարի առաջ 27-ամյա ֆրանսիացի ձողացատկորդ Ռենո Լավիլիենին գերազանցել է փակ մարզասրահներում ուկրաինացու համաշխարհային ռեկորդը, որն անսասան էր 1993 թվականից: Սակայն Բուբկայի ռեկորդը մնացել էր անսասան, քանի որ այն գրանցվել էր ամառային խաղերում, իսկ Լավիլիենին գերազանցել էր այն փակ մարզասրահում։
Նշենք նաև, որ Դուպլանտիսը այս ձմեռ գերազանցել էր նաև Ռենո Լավիլիենի ռեկորդը փակ մարզասրահում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ 6,17 մ։