NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 2-րդ խաղում «Մայամի Հիթը» հաղթեց «Բոստոն Սելթիքսին»:
Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 106:101 հաշվով՝ հօգուտ Ֆլորիդան ներկայացնող թիմի:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Գորան Դրագիչն էր՝ 25 միավոր: Դաբլ-դաբլ գրանցեց Բամ Ադեբայոն՝ 21 միավոր, 10 խափանում: Բոստոնը ներկայացնող թիմի կազմում Կեմբա Ուոքերը վաստակեց 23 միավոր:
Սերիայում ընդհանուր հաշիվը դարձավ 2-0՝ հօգուտ «Մայամի Հիթի»: