Տեղի ունեցավ 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարի 9-րդ տուրը։
Լևոն Արոնանը հաղթել է ամերիկացի Լենիեր Դոմինգեսին։ Մինչ այդ հայ շախմատիստը պարտվել էր ամերիկացիներ Հիկարու Նակամուրային և Ուեսլի Սոյին։
9-րդ տուրից հետո Արոնյանը ունի 9 միավոր և 5-րդ տեղում է։
Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով իր ակտիվում ունի 12 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի Ուեսլի Սոն (11 միավոր), իսկ երրորդ տեղում` ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (10 միավոր):