Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավիեր Սավիոլան խոսել է Լաուտարո Մարտինեսի ապագայի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Լաուտարոն հրաշալի հարձակվող է, ով կարող է խաղալ ցանկացած թոփ ակումբում:
«Ինտերը» հիմա ավելի հզոր ակումբ է, քան նախորդ տարիներին, բայց «Բարսելոնայի» առաջարկը դժվար է մերժել:
Եթե նման առաջարկ լինի, ապա Մարտինեսը պետք է հասկանա ՝ Մեսսիի հետ խաղալը հեշտ գործ չէ:
Պետք չէ մոռանալ, որ Լեոն կարող է նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հետ»,-ասել է Սավիոլան: