Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի երրորդ մասնակցի անունը:
Դոնեցկի «Շախտյորը» 4-1 հաշվով հաղթեց «Բազելին»: Դոնեցկի թիմից գոլերը խփեցին Մորայեսը, Թայսոնը, Դոդոն ու Ալան Պատրիկը. վերջինս՝ 11 մետրից, իսկ «Բազելից» հեղինակության գնդակը խփեց վան Վոլֆսմինկելը:
Կիսաեզրափակչում «Շախտյորը» կմրցի Միլանի «Ինտերի» հետ: