«Ատալանտան» սոցցանցերում շնորհավորել է «Նապոլիին» Ա Սերիայում հաղթելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Նապոլիին Սկուդետտոն նվաճելու կապակցությամբ»,-գրել է ակումբը:
Մայիսի 4-ին «Նապոլին» Ա Սերիայի 33-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1) և նվաճեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Ա Սերիայի ավարտից 5 տուր առաջ «Նապոլիի» առավելությունը «Լացիոյի» նկատմամբ հասավ 16 միավորի, ինչը թույլ տվեց Լուչանո Սպալետիի թիմին ժամանակից շուտ դառնալ Իտալիայի չեմպիոն։