«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Վերոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0) Ա Սերիայի 28-րդ տուրի խաղում։
«Մենք գիտեինք, որ «Վերոնայի» հետ դժվար է լինելու, թիմը ֆիզիկապես ուժեղ է և ունի վարպետություն: Երկու թիմերն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեին։ Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք և կարող էինք ավելացնել հաշիվի մեջ, բայց չկարողացանք դա անել։ Եվ, այնուամենայնիվ, մենք հասանք ցանկալի արդյունքի։
Մենք այնքան էլ լավ չխաղացինք, և կարծում եմ, որ վերջին հինգ րոպեներին պետք է առաջ գնայինք և երկրորդ գոլը խփեինք, շարունակեինք ճնշել մրցակցին: «Վերոնային» պետք էր ընդամենը մեկ նետում կատարել մեր տուգանային հրապարակ, և այնտեղ ամեն ինչ կարող էր պատահել։
Մենք խաղադաշտում վաստակեցինք 59 միավոր (-15 միավոր, թիմն այժմ ունի 44 միավոր, խմբ․), այս հաղթանակի շնորհիվ մենք կրճատեցինք տարբերությունը «Ինտերից», «Միլանից» ու «Լացիոյից»։ Լավ արդյունքները թույլ են տալիս արագ հասնել բաց թողնվածին, բայց դուք պետք է աստիճանաբար առաջ շարժվեք: Մրցաշարային աղյուսակը մեզ հուշում է, որ Չեմպիոնների լիգայի գոտուց արդեն հետ ենք 4 միավորով, ինչը շատ է։
Կրկնում եմ՝ հեշտ չէ խաղալ նման պայմաններում, բայց մեր տղաները հիանալի են»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։