«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կմնա ակումբում ևս մեկ մրցաշրջան, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջազգային խաղերով պայմանավորված ընդմիջման ժամանակ 60-ամյա մարզիչը որոշել է հռոմեական ակումբում մնալ մինչև 2024 թվականը, այսինքն՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ չնայած այլ երկրների ակումբների հետաքրքրությանը։
Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից. Նրա գլխավորությամբ թիմը դարձավ 2022 թվականի Կոնֆերենաիցների լիգայի հաղթող։
Այս մրցաշրջանում հռոմեացիները Ա Սերիայի 5-րդ տեղում են՝ 27 հանդիպումներից 47 միավորով: