«Նապոլիի» պաշտպան Խուան Ժեզուսը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը իտալական ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նեապոլում գոհ են ֆուտբոլիստի ելույթներից իր դեբյուտային մրցաշրջանում։
31-ամյա բրազիլացին Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում դարձել է մեկ գոլի հեղինակ։