Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Լացիոն» 1։0 հաշվով հաղթեց «Ռոմային»։
Հանդիպման 32-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը՝ երկրորդ դեղին քարտը ստանալու համար։ Առաջին անգամ ֆուտբոլիստը զգուշացվել էր 8-րդ րոպեին։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 65-րդ րոպեին։ Աչքի ընկավ «Լացիոյի» կիսապաշտպան Մատիա Ցականին։
«Լացիոն» 52 միավորով բարձրացավ 2-րդ տեղ։ «Ռոման» 47 միավորով մնաց 5-րդ տեղում։