Ֆրանսիայի հավաքականի, «Ինտերի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկայեֆը Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին անվանել է կենտրոնական հարձակվողի լավագույն օրինակ:
«Ռոնալդոն կենտրոնական հարձակվողի օրինակ է: Նա հիանալի արդյունքներ էր ցուցաբերում, շատ արագ էր տանում գնդակը և գնդակով շատ լավ էր գործում»,- Ջորկայեֆի խոսքերն է փոխանցում Telefoot-ը: