«Ռեյնջերսի» և «Պատրիկ Տիսլի» միջև Շոտլանդիայի գավաթի խաղն ուշադրություն է գրավել անսովոր մի միջադեպով: Խաղի ընթացքում քիչ է մնացել քաշքշուկ սկսվի այն բանից հետո, երբ «Ռեյնջերսի» ֆուտբոլիստը, արհամարհելով մրցակցի ֆուտբոլիստի կողմից ֆեյր-փլեյի դրսևորումը, գոլ խփեց:
Արդյունքում, «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Մայք Բիլն իր ֆուտբոլիստներին հրահանգել է գոլ բաց թողնել, ինչի արդյունքում «Պարտիկ Տիսլը» հավասարեցրել է հաշիվը, բայց մինչև հիմնական ժամանակի ավարտը «Ռեյնջերսը» երրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասն ու դուրս է եկել Շոտլանդիայի Գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Դրվագը՝ 5:47 րոպեից: