Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կառլոս Ալբերտոն հայտարարել է, որ իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
«Թույլ տվեք ինձ ուղիղ խոսել: Հնարավոր է՝ Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա Մոուրինյուն: Այդ նորությունը ես ձեզ հրապարակային եմ ասում: Նա ինձ խնդրել է ընդգրկվել իր մարզչական շտաբում»,- ասել է նախկին ֆուտբոլիստը:
Ալբերտոն ավելի վաղ Մոուրինյուի գլխավորությամբ է հանդես է եկել «Պորտուում» 2004 թվականին: Պորտուգալացի մասնագետն իր կարիերայում դեռևս չի աշխատել ազգային թիմերի հետ: Ակումբային մակարդակում Մոուրինյուն աշխատել է պորտուգալական «Պորտու» և «Բենֆիկա» ակումբներում, անգլիական «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Տոտենհեմում», իտալական «Ինտերում» և «Ռոմայում», ինչպես նաև Մադրիդի «Ռեալում»: