Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իսպանական ակումբի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ունեցած ծրագրերի մասին․
«Մենք դրանում հետաքրքրված չենք։ Մինչև մրցաշրջանի ավարտը մեր կազմն անփոփոխ կմնա»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռեալը» 11 խաղից հետո 31 միավոր է վաստակել և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում։