Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ թիմը պետք է ընկերական խաղ անցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ: Այս մասւն հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բոսնիական Dnevni avaz-ին։
«Ես դեմ եմ խաղին, երբ տուժում են անմեղ մարդիկ: Ես միշտ կողմնակից եմ բացառապես խաղաղությանը և ցանկանում եմ համերաշխ լինել Ուկրաինայի ժողովրդի հետ այս դժվարին ժամանակներում», — ասել է Ջեկոն: