Սոն Հենգ-մինը խոսել է իր գոլային երաշտի մասին.
«Տոտենհեմի» հարձակվողն այս մրցաշրջանում դեռ գոլ չի խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Ես հիանալի պահեր ունեմ, բայց գնդակը կարծես չի ցանկանում հայտնվել ցանցում: Երբեմն դա իսկապես հիասթափեցնող է: Բայց երբեմն ծիծաղում եմ, հեշտ եմ ընկալում, թե ինչ է կատարվում։
Երկրպագուները, թիմի անձնակազմը. բոլորն օգնում և աջակցում են ինձ: Մենք պետք է սկսենք գոլ խփել, և վստահությունն անմիջապես կվերադառնա: Կարևոր է սկսել գոլ խփել»,- ասել է Սոնը։