Փոխհատուցումը, որը «Չելսին» կվճարի «Բրայթոնին» Գրեմ Փոթերի և նրա անձնակազմի համար, ռեկորդային կլինի։
Ըստ The Times-ի՝ լոնդոնյան ակումբը 20 մլն ֆունտ կվճարի Փոթերի համար, ում մարզիչ նշանակվելու մասին հայտարարվեց երեկ, ինչպես նաև ևս 2 մլն ֆունտ ստերլինգ՝ մարզչական շտաբի անդամների համար, ովքեր նրա հետ հեռացել են Բրայթոնից:
Մարզչի ու նրա անձնակազմի համար 22 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցումը ռեկորդային կլինի։
Նախկինում ակումբից մյուս ակումբ տեղափոխության համար վճարվող ամենամեծ գումարը կազմում էր 20 միլիոն եվրո (մոտ 17,4 միլիոն ֆունտ ստերլինգ), որը «Բավարիան» վճարել էր «ՌԲ Լայպցիգին» Յուլիան Նագելսմանի համար։