«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գովել է իր թիմակից Խուլիան Ալվարեսին։ 22-ամյա արգենտինացին, ինչպես և նորվեգացի իր խաղընկերը, այս տարվա ամառվանից հանդես է գալիս «քաղաքաբնակների» կազմում։
«Ալվարեսը զարմանալի խաղացող է, ականավոր տաղանդ: Պետք է ասեմ, որ նա շատ լավն է, և ինձ հիշեցնում է Սերխիո Ագուերոյին։ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում բոլորը տեսան, թե ինչի է նա ընդունակ, և բոլորը հասկացան, որ մենք կարող ենք միասին խաղալ։
Մեզ համար շատ կարևոր է լավ փոխգործակցել խաղադաշտում։ Նրան մեծ ֆուտբոլային ապագա է սպասվում»,- Հոլանդին է մեջբերում Telemundo Deportes-ը:
Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում վեց խաղում խփել է երեք գոլ։