«Ֆուլհեմը» հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվող Կարլոս Վինիսիուսի հետ պայմանագիր կնքելու մասին:
Պրեմիեր լիգայի ակումբը 27-ամյա բրազիլացու հետ կնքել է երեք տարվա պայմանագիր՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո։
Վինիսիուսն արդեն խաղացել է Անգլիայում. 2020/21 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Տոտենհեմում»։ Լոնդոնյան թիմի կազմում հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։