«Չելսին» հայտարարել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերի գնման տարբերակով։
«Ուզում եմ ողջունել «Չելսիի» բոլոր երկրպագուներին։ Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ խաղալում եմ այս թիմում:
Չեմ համբերում, թե երբ կտեսնեմ ձեզ «Սթեմֆորդ Բրիջում», — Զաքարիայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։