«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Վիլիանը պատրաստվում է վերադառնալ Պրեմիեր լիգա՝ պայմանագիր կնքելով «Ֆուլհեմի» հետ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ բրազիլացին շուտով բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Վիլիանը վերջերս խզել էր պայմանագիրը «Կորինտիանսի» հետ և դարձել ազատ գործակալ։ Ֆուտբոլիստը ցանկանում էր հեռանալ Բրազիլիայից։
Վիլիանը «Չելսիի» հետ երկու անգամ դարձել է Պրեմիեր լիգայի հաղթող։ Բրազիլացին թիմի հետ հաղթել է նաև Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը և Եվրոպա լիգան: