«Մարսելի» հարձակվող Արկադիուշ Միլիկը տեղափոխվել է «Յուվենտուս», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա լեհի հարձակվողի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Վարձակալությունը թուրինյան գրանդին կարժենա 800.000 եվրո։
Բացի այդ, իտալական ակումբը կկարողանա խաղացողի ամբողջական տրանսֆերը գնել 7 միլիոն եվրոյով: