«Լիդսը» առաջարկ չի ստացել «Բավարիայից» կիսապաշտպան Ռաֆինյա Դիասի տրանսֆերի շուրջ:
TNT Sports-ը հայտնում է, որ բրազիլացին այս ձմեռ մոտ 50 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի մյունխենյան ակումբ:
Սակայն The Athletic-ը վստահեցնում է, որ ոչ մի բանակցություն չի եղել, իսկ «Լիդսը» աշխատում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի 16 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի հեղինակ: