«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է կատալոնական Sport թերթի լրագրող Փոլ Բալսին ծննդյան օրվա առթիվ:
«Քաղաքայիների» մարզիչն իր ձեռքը մեկնեց լրագրողին, դիպավ նրա ուսին ու ի պատասխան նույնպիսի «հաճելի» հպում ստացավ կողի հատվածում։
«Շնորհավորում եմ։ Քանի՞ տարեկան ես:
– 26:
– 26՞, գնա գրողի ծոցը» – արձագանքել է Գվարդիոլան։

Իրավիճակը տեղի է ունեցել «Ուոթֆորդի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։