Իտալական «Միլանի» ու «Ռոմայի» կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին հեռացվել է «Շանհայ Շենհուայից», հայտնում են չինական լրատվամիջոցները:
Իտալացին դժգոհել է երկրի առաջնության առաջին տուրում շուտ փոխարինվելու առիթով: Փոխարինվելով 55-րդ րոպեին, Էլ Շարավին հեռացել է հանդերձարան՝ չմնալով պահեստայինների նստարանին:
Ֆուտբոլիստը չինական ակումբում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: