Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ՊՖԼ) «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, ում վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ասել է ակումբի գլխավոր տնօրեն Իգոր Մայորովը, ում խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Ակումբի նախագահն ասել է, որ Զաբորովսկին հինգշաբթի լքել է հիվանդանոցը: Թիմին նա կմիանա հաջորդ շաբաթ երեքշաբթի:
«Մենք կհանձնենք մրցանակներ, մենք կպատվենք այն մարզչին, ով նրան փրկեց, նաև կնշենք ամբող թիմի հաջողությունը, որը նվաճեց Մոսկվայի գավաթը ձմռանը», — ասել է ակումբի նախագահը: