«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmSport-ը, Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։
Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում նոր մարզչական շտաբին։

Արտակ Օսեյանի կարիերան՝ թվերով և փաստերով՝
2012-13 — «Բանանց» — գլխ. մարզչի օգնական
2013-16 — «Փյունիկ» — գլխ. մարզչի օգնական
2013 — Հայաստանի երիտասարդական հավաքական — գլխ. մարզչի օգնական
2014-15 — Հայաստանի երիտասարդական հավաքական — գլխ. մարզչի օգնական
2015 — Հայաստանի երիտասարդական հավաքական — գլխ. մարզիչ
2016-17 — «Փյունիկ» — գլխ. մարզիչ
2017-18 — «Ավան Ակադեմիա» — գլխ. մարզիչ
2017 — Հայաստանի Մ-17 հավաքական — գլխ. մարզիչ
2017 — Հայաստանի Մ-19 հավաքական — գլխ. մարզիչ
2018 — Հայաստանի ազգային հավաքական — գլխ. մարզչի օգնական
2018 — «Արարատ-Արմենիա-2» — գլխ. մարզիչ
2018 — «Արարատ-Արմենիա» — գլխ. մարզիչ (ժ.պ.)
2018-20 — «Արարատ-Արմենիա» — գլխ. մարզչի օգնական:
Հիշեցնենք՝ օրերս «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ակումբից հայտնել էին, որ կշարունակեն համագործակցությունը Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։
Արտակ Օսեյանը 2016 թվականին արդեն աշխատել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: