Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը իր զորակցությունն է հայտնել հայոց բանակին։
Այս օրերին Ադրբեջանը սադրիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Սարգիս Ադամյանը Instagram-ի «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել՝ իր զորակցությունը հայտնելով հայոց բանակին։
