Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը: Այս մասին հաղորդում է News.am Sport-ը։
Նշվում է, որ Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող Columbus Crew ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար:
Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:
Վերոնշյալ ակումբների կազմում հայկական արմատներով արգենտինացի կիսապաշտպանն անցկացրել է ավելի քան 200 պաշտոնական հանդիպում, դարձել 34 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ: