Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սկսել է մասնակցել բասկետբոլի մարզիչների համար նախատեսված դասընթացների: Այս մասին հայտարարեց քաղաքական գործիչը իր Instagram-ում:
Ըստ Վուչիչի, այս կերպ նա ցանկանում է իրականացնել իր մանկության երազանքը:
«Կյանքումս երկրորդ անգամ ուսանող եմ դարձել, այս անգամ Սպորտի Բարձրագույն մարզադպրոցում: Իմ նպատակն է դառնալ երեխաների բասկետբոլի մարզիչ: Դուք չեք հավատա, թե որքան երջանիկ եմ, որ տարիներ անց ես սկսում եմ իրականացնել իմ մանկության երազանքները», — ասել է Վուչիչը:
50-ամյա Վուչիչը «Ցրվենա Զվեզդա» մարզական ակումբի երկրպագու է:
