Ֆիլիպե Կոուտինյոն եվրոպական ֆուտբոլի այն թոփ անուններից է, ում ապագան նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ շարունակում է անհայտ մնալ։
Բրազիլացի կիսապաշտպանի ապագայի մասին է խոսել նաև նրա գործակալը Կիա Յուրաբշան։
«Նա պաշտում է Պրեմիեր լիգայում խաղալը, և ես կարծում եմ, որ դա իր առաջնահերթություններից մեկն է։ Բայց նա նաև դեմ չէ «Բարսելոնայում» մնալուն։ Այնպես որ ամեն ինչ բաց է»,-ասել է գործակալը talkSPORT-ը։
Կոուտինյոյի գործակալը նաև հայտնել է, որ ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա տարբեր ակումբներից, ու դա նա նորմալ է համարում, քանի որ Կոուտինյոն մեծ խաղացող է։