ՊՍԺ-ն հետաքրքրված է «Հերտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մատեուշ Կունյայի ծառայություններով, հայտնում է Kicker-ը:
21-ամյա բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն: Ակնկալվում է, որ ՊՍԺ-ն բանակցություններ կսկսի «Հերտայի» հետ մոտակա օրերին:
Կունյան տեղափոխվել է «Հերտա» «ՌԲ Լայպցիգից» 2020 թվականի հունվարին՝ 18 միլիոն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում բրազիլացին խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում անցկացրած 24 խաղերում: