Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հռչակվել է Աշխարհի չեմպիոն:
Հայ ըմբիշը եզրափակչում 9:7 հաշվով հաղթել է Զալոման Շարշենբեկովին (Ղրղզստան):
Մելիքյանը խոշոր հաշիվներով հաղթել էր եզրափակչի ճանապարհին՝ 8:0, 4:0, 5:0 հաշիվներով: