«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ի տարբերություն Կրիշտիանու Ռոնալդուի և Զլատան Իբրահիմովիչի, ինքը չի սիրում խոսել իր մասին․
«Ինչ վերաբերում է նրան, որ ես չեմ խոսում իմ նվաճումների մասին, ինչպես դա անում են Ռոնալդուն և Իբրահիմովիը, ապա ես նախընտրում եմ, որ իմ մասին խոսեն մարդիկ։
Ես գիտեմ, թե ով եմ, ինչի եմ հասել ու ինչ կարող եմ դեռ անել, բայց այդ ամենն ես պահում եմ իմ ներսում։ Իմ մասին կարող են խոսել մարդիկ։ Չեմ սիրում խոսել իմ մասին, սիրում եմ խոսել թիմի մասին»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
32-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Կատալոնական ակումբի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 692 հանդիպման, որոնցում դարձել է 604 գոլի և 244 գոլային փոխացման հեղինակ։
Մեսսին 5 անգամ նվաճել է «Ոսկե Գնդակը», 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։