«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է իրեն ուղղված քննադատությունների մասին․
«Եթե մենք լավ խաղ չենք ցուցադրում, միշտ ես եմ մեղավոր։ Բայց եթե դա իսկապես այդպես է, ինչպե՞ս կարելի է բացատրել այն խաղերում գրանցված վատ արդյունքները, որոնց ես չեմ մասնակցել։
Այս պնդումն անիմաստ է։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, որ ես կարող եմ ազդել արդյունքի վրա։ Ես ևս դա եմ ցանկանում, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Ես միակ խաղացողը չեմ այս թիմում, երբեմն մրցակիցը պարզապես ավելի լավն է, քան մենք»,- Օզիլի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը ակումբային մակարդակում միայն 2 խաղի է մասնակցել։ Ընդ որում նա չի ընդգրկվել «Արսենալի»՝ վերջին 3 խաղի հայտացուցակում։