Իտալական «Միլանը» գտնվում է ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակում, գրում են Tuttomercatoweb-ն ու Milan News-ը:
Վերջինս նշում է, որ «Միլանի» այսպիսի վիճակը ստիպել է ղեկավարությանը հրաժարվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆեր իրականացնելուց:
«Միլանը» 146 միլիոն եվրոյի վնաս է կրել մրցաշրջանի ընթացքում, ինչը ռեկորդային է լեգենդար ակումբի համար:
Տեղեկացնենք, որ «Միլանի» հեռացող ֆուտբոլիստների ցանկը գլխավորում են Սուսոն և Ջանլուիջի Դոնարուման: