Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզում է անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում: Այդ մասին հայտնել է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Թեև, թե՛ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, թե՛ մյուս միջազգային ստուգատեսների օրացուցային պլանում դեռ անորոշություն է, բայց բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որ մեր մարզիկները լինեն լավ մարզավիճակում: Նպատակը մեկն է՝ պատրաստ լինել դեպքերի ցանկացած զարգացման: Կորոնավիրուսով պյամանավորված անհատական պարապմունքներին զուգահեռ յուրաքանչյուր շաբաթ ֆեդերացիան նախաձեռնում է նաև թիմային մարզումներ:

Հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ֆեդերացաիայի լրատվական բաժնին տված հարցազրույցում նշել է, որ մրցումային օրացուցային նոր պլանը հայտնի դառնալուն պես կփոխեն մարզումային գրաֆիկը, բացի այդ մարզիկների համար կկազմակերպվեն նաև ուսումնամարզական հավաքներ: Մարզիչն ընդգծել է, որ այս ընթացքում տղաները առանց իրենց խնայելու նորմալ, բարեխիղճ մարզվել են: Մարզիչը նաև նշել է, որ եթե անգամ այսօր հայտարարեն, որ երկու ամսից մրցումներ են, նրանք կարող են լավ պատրաստվել, քանի որ տղաները արդեն իսկ ունեն որոշակի մարզվածության բազա: Մերհրաբյանի խոսքով դեռ առնվազն 4-5 բռնցքամարտիկ հնարավորություն ունի նվաճել օլիմպիական ուղեգիր։
