«Արագած» բասկետբոլային ակումբի 26-ամյա խաղացող Փիեռ Ղուկասի ողբերգական մահվան մասին հայտնեցինք դեռ երեկ. երիտասարդ բասկետբոլիստն ավտովթարի զոհ է դարձել:
Shamshyan.com-ը գրում է, որ հունիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում:
Nissan-ի ուղևորներ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, նրա կինը՝ 23-ամյա Կարինա Ղուկասը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Հունիսի 24-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
