«Արսենալը» մեծացրել է հետաքրքրությունը «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի նկատմամբ: Հռոմեացիները ֆուտբոլիստին գնահատում են 40 միլիոն եվրո:
«Արսենալը» մտադիր է Կլյուվերտի տրանսֆերային գործարքում ընդգրկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խաղում է «Ռոմայի» կազմում վարձավճարով: Բացի այդ, «զինագործները» պատրաստ են վճարել որոշակի գումար, գրում է Calciomercato-ն:
Նշվում է, որ եթե Կլյուվերտը համաձայնվի տեղափոխվել «Արսենալ», ապա նրա աշխատավարձը կրկնակի կբարձրանա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինո Ռայոլան մտադիր է փոխանակում առաջարկել «Արսենալին»․ նա ցանկանում է Կլյուվերտին փոխանակել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
