Ռուսական «Զենիթի» նախկին հարձակվող Անդրեյ Նիկոլաևը կարծում է, որ Ազմունը կհեռանա ՌՊԼ-ի գործող չեմպիոնի կազմից, եթե Կոկորինը վերադառնա այնտեղ, հաղորդում է Sport weekend-ը:
«Ազմունը ցանկանում է տեղափոխվել Եվրոպա: Նա հրաշալի հարձակվող է և կարող է թոփ հարձակվող դառնալ:
Կարծում եմ, եթե Կոկորինը «Սոչիից» վերադառնա «Զենիթ», ապա Ազմունը կարող է հանգիստ հեռանալ այնտեղից»,- ասել է Նիկոլաևը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել Ազմունի համար: