Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացահայտել է, թե ինչպես է ազդել «Մանչեսթեր Յունայթեդը» իր կարիերայի պրոգրեսի վրա: Ռոնալդուն պատմել է, որ մեծ օգուտ է քաղել խաղալով Սքոուլզի, Գիգսի, ֆերդինանտի և վան Նիստելռոյի կողքին:
«Ալեքս Ֆերգյուսոնը շատ բան է տվել ինձ: Ես ապացուցեցի, որ կարող եմ և՛ խաղն իմ վրա վերցնել, և՛ փոխանցում կատարել, և՛ գոլ խփել: Իրականում ես ոչ մի տեսանկյունից թույլ կողմ չունեմ: Կարող եմ աչքի ընկնել երկու ոտքերով էլ, կարող եմ նաև հիանալի գլխով խաղալ:Եթե դու ունեց անհրաժեշտ ամեն ինչ լավ ֆուտբոլիստ լինելու համար և ունես ճիշտ մոտեցում, ապա 34 տարեկանում էլ քեզ կնկատեն»,-ասել է պորտուգալացի գոլահարը: