Այսօր՝ մայիսի 23-ին, իր 27-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր մարզիկին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ:
Ապագա ֆուտբոլիստը ծնվել եմ 1993 թվականին Երևանում, Կոմիտասում։ Մանկության տարիներին Ադամյանը իր տատիկի և պապիկի հետ միասին ապրում էր նույն տանը: Ընտանիքում ամենաերիտասարդը նա էր: Հինգ տարի անց նրա պապիկը որոշել է ընտանիքով տեղափոխվել Գերմանիա:
11 տարեկանում նա սկսել է խաղալ Գերմանիայի մանկապատանեկան թիմերում: 3 տարի անց Սարգիսը ավարտել է Ռոստոկ քաղաքի ինտերնատ-դպրոցը: Մինչև 19 տարեկան նա ապրում էր այնտեղ և դեռ մինչ այժմ շփվում է Ռոստոկի ինտերնատի երեխաների հետ, նրանք միշտ կապի մեջ են:
«Դժվար էր, բայց ծնողներս ինձ հասկանում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ես խաղում էի Գերմանիայի չորրորդ լիգայում»,- ասում է Ադամյանը:

Երբ Ադամյանը խաղում էր այնտեղ 24 տարեկան հասակում, ամենադժվար ժամանակահատվածն այն էր, երբ իր պայմանագիրը «Հանզայի» հետ չերկարաձգվեց: Նա մնաց առանց ակումբի և մարզվում էր երկրորդ կազմի հետ վեց ամիս: Սակայն նա անցավ այդ «քննությունը»: Արդյունքում նա ստացավ առաջարկ «Նոյշտրելիցից» և օգտվեց այդ հնարավորությունից: Այնտեղ, ինչպես «Շտայնբախում», նա յուրաքանչյուր մրցաշրջանում խփեց գրեթե 20 գոլ:
Հետագայում, համագործակցելով պրոֆեսիոնալ գործակալի հետ, Ադամյանը հայտնվում է 2-րդ Բունդեսլիգայում՝ «Ռեգենսբուրգում»: Կարճ ժամանակահատվածում, դառնալով իր նոր թիմի առաջատարներից մեկը, Սարգիսը գրավում է Բունդեսլիգայի թիմերի ուշադրությունը և մասնավորապես՝ «Հոֆենհայմի», որտեղ էլ այժմ հանդես է գալիս հայ ֆուտբոլիստը։ Ադամյանի խոսքերով, նա պատրաստ էր նոր մարտահրավերների, այդ պատճառով էլ, գիտակցելով, որ Բունդեսլիգայում լրիվ այլ արագություն է, լիովին այլ բարձր մակարդակ, նա ցանկանում է փորձել ուժերը՝ պայմանագիր կնքելով «Հոֆենհայմի» հետ:
Ադամյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև «Հոֆենհայմը»
Happy Birthday, Sargis 🥳
— TSG Hoffenheim (@tsghoffenheim) May 23, 2020
Unser Stürmer wird heute 27 Jahre alt 🍰#FALKE #FALKEwünschtallesGute pic.twitter.com/SnhnogbREF
Ավելի վաղ Բունդեսլիգայի մամուլի բաժինը տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի գոլերը Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» դարպասը:
«Թեև Սարգիս Ադամյանն իր նորամուտի մրցաշրջանն էր անցկացնում Բունդեսլիգայում, բայց արդեն մի քանի կարևոր գոլեր է խփել»,- գրել է Բունդեսլիգայի մամուլի քարտուղարությունը՝ մեկնաբանելով տեսանյութը:
It may be his debut #Bundesliga season, but Sargis Adamyan has scored some big goals already 💪 pic.twitter.com/vqHmDiI0BJ
— Bundesliga English (@Bundesliga_EN) January 2, 2020
«Ալյանց Արենայում» հեղինակած երկու գոլերից հետո Սարգիսը կիսվել էր մտքերով․
«Դրանից մեկ օր անց ես մեկնեցի Հայաստան՝ միանալու ազգային հավաքականին: Բոլորը շատ ուրախ էին ինձ համար: Շատ հարցեր եղան: Հիանալի է, երբ այն երկիրը, որտեղ դու ծնվել ես, հետաքրքրվում է քո կյանքով ու տոնում քո հաջողությունները»։
🇦🇲 Հայաստանի հավաքականի մասին
Լրագրողի հարցին, թե արդյոք Ադամյանը երբեք չի մտածել Գերմանիայի հավաքականի կազմում խաղալու մասին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է. «Մանկուց ի վեր ես հասկանում էի, որ ուզում եմ խաղալ միայն Հայաստանի ազգային հավաքականի կազմում, իմ հայրենիքը այնտեղ է: Ես անհամբերությամբ սպասում էի զանգին, միշտ ուրախ էի խաղալ հայրենիքիս համար: Դա իմ երազանքն էր»:
Եվ իսկապես, կարծում ենք, ցանկացած հայ երկրպագու տոնում է Ադամյանի հաջողությունները մեծ ուրախությամբ և ակնկալում ենք, որ հպարտության զգացումներ առաջացնող այդպիսի պահեր Սարգիսը մեզ դեռ շատ կպարգևի․․․