«Մոնակոյի» կիսապաշտպան Ժելսոն Մարտինշը վստահություն է հայտնել, որ առաջիկա մրցաշրջաններից մեկում «Մոնակոն» կկարողանա պայքարել չեմպիոնության համար: Ֆրանսիայի չեղարկված առաջնությունում «Մոնակոն» զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը.
«Կարծում եմ՝ կկարողանանք առաջիկայում Ֆրանսիայում տիտղոս նվաճել: Չնայած, այս պահին դա թող մոլուցքի տեսք չունենա: Ամեն ինչ կախված է իրավիճակից: Վերջին տարիները շատ դժվար էին: Շատ բան տեղի ունեցավ իմ կյանքում ու կարիերայում, որից գլխիվայր ամեն ինչ շրջվեց, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում ամեն ինչ այլ է լինելու: Համենայն դեպս, ես տրամադրվելու եմ ամբողջովին, որպեսզի ամեն ինչ այլ լինի»,-ասել է Մարտինշը: